Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը Իսպանիայում կայացած մինչեւ 23 տարեկանների առաջնությունում դարձավ աշխարհի չեմպիոն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Եզրափակիչում հայ ըմբիշը 8:4 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Համզա Ալաջային:
Հիշեցնենք, որ հայ ըմբիշներից չեմպիոնության համար կպայքարի նաև Արսեն Հարությունյանը։