Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Անի Հովսեփյանը (70 կգ) եզրափակիչում 4:1 հաշվով պարտության մատնեց Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդին ու նվաճեց ոսկե մեդալը։
Հայկական բռնցքամարտի պատմության մեջ նա առաջին կին չեմպիոնն է Եվրոպայի առաջնություններում։
Կիսաեզրափակիչում բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամը 5:0 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչ Թամարա Ռադունովիչին, իսկ քառորդ եզրափակիչում պարտության էր մատնել հունգարացի Ռեգինա Լակոսին:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել էր նաեւ երկու բրոնզե մեդալ։ 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան եւ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը պարտվել էին կիսաեզրափակիչում։