ԳլխավորԼուր

Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին

Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) անցկացրեց քառորդ եզրափակիչի մենամարտը և 5:0 հաշվով հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանին։

Երեք ռաունդներում էլ մրցավարները հաղթանակը տվեցին Հայաստանի հավաքականի ավագին։

Հովհաննես Բաչկովն ապահովեց Հայաստանի առաջին բրոնզե մեդալն աշխարհի առաջնությունում։

Նա 1/8 եզրափակիչում ուժերը չափել էր Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Սենդրիկի հետ և հաղթել միավորների առավելությամբ։

Հիշեցնենք` բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում, կավարտվի մայիսի 14-ին: