ԳլխավորԼուր

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը կանցկացվի Երևանում

Երեւանի Մարզահամերգային համալիրը

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը:

Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

|80-100 պետություն թիմեր կուղարկի մեր մայրաքաղաք: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում 48 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը և 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը նվաճել էին ոսկե մեդալներ։ Բռնցքամարտիկներ Արեն Խառատյանը (52 կգ) ու Սպարտակ Նահապետյանը (57 կգ) դարձել էին արծաթե մեդալակիրներ։