Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունում հերթական չեմպիոնն ունենք. 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը 5։0 հաշվով հաղթեց բելառուս Մաքսիմ Ռիբակին, տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Ավելի վաղ Վաղարշակ Քեյանը և Անդրանիկ Մարտիրոսյանը դարձել էին Եվրոպայի չեմպիոններ, Հարություն Մարտիրոսյանը և Վահրամ Դովլաթբեկյանը՝ փոխչեմպիոններ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



