Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությանը Վաղարշակ Քեյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
54 կգ քաշային հայ բռնցքամարտիկը 5։0 հաշվով հաղթել է ռուս Արսենիի Ժիլցովին։ 48 կգ քաշային Հարություն Մարտիրոսյանը եզրափակչում զիջել է Ջանաև Ռամազանին և դարձել Եվրոպայի փոխչեմպիոն։ Վահրամ Դովլաթբեկյանը ևս եզրափակչում զիջել է 1:4 հաշվով։ Նա Եվրոպայի փոխչեմպիոն է։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



