Օգոստոսի 5-10 Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ) ուսանողները մասնակցել են «Միասնության ուժը 2024» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական ամենամյա հավաքին՝ կազմակերպված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ուսանողական խորհրդի կողմից:
ՀԵՀ ուսանողները պատվով ներկայացրեցին իրենց սիրելի բուհը՝ ստանալով հաղթական գավաթ և պատվոգրեր։ Նվաճումների առթիվ ՀԵՀ ուսանողներին ընդունել է ՀԵՀ ռեկտոր Հեղինե Բիշարյանը՝ շնորհավորելով վերջիններիս արժանի ձեռքբերումների համար և մաղթելով նորանոր նվաճումներ։
Նշենք, որ «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական, ռազմահայրենասիրական հավաքը գաղափարական միջոցառում է «Հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով: Ռազմահայրենասիրական միջոցառմանը մասնակցել են հայաստանյան բուհերի 200 ուսանող: