ԳլխավորԼուր

ՀԵՀ ուսանողները՝ Վեբ ծրագրավորման 1-ին օլիմպիադայի չեմպիոն

ՀԵՀ ուսանողները՝ Վեբ ծրագրավորման 1-ին օլիմպիադայի չեմպիոն

Հայաստանի եվրոպական համալսարանում տեղի է ունեցել մարտի 18-ին անցկացված Վեբ ծրագրավորման 1-ին օլիմպիադայի արդյունքների հրապարակման և մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։ Օլիմպիադային մասնակցել է 70 անհատ և 18 թիմ ՀՀ 13 կրթական հաստատություններից:

Արդյունքների ամփոփմամբ՝ Վեբ ծրագրավորման 1-ին օլիմպիադայի չեմպիոն է ճանաչվել Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներ Լևոն Էյլազովի և Ալբերտ Սաֆարյանի «ԱսդԱսդ» թիմը։ 2-րդ տեղը զբաղեցրել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի սաների «EIPQ 3» թիմը, որի կազմում են Դավիթ Մակարյանը, Ստյոպա Գուկասյանը, Վարուժան Գևորգյանը և Արամ Բադալյանը։ 3-րդ տեղում «Web Wizards» թիմն է, որի անդամներն են Ռոզա Շամամյանը, Դավիթ Բաբաջանյանը և Էմմա Եղոյանը։

Բոլոր հաղթող թիմերը ստացել են մրցանակներ՝ գավաթներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ կազմակերպիչների՝ Հայաստանի եվրոպական համալսարանի և EPAM Armenia-ի կողմից։ Դրանք հանձնել են ՀԵՀ ռեկտոր Հեղինե Բիշարյանը և ընկերության տնօրեն Բենիամին Գյուրջյանը։