ԳլխավորԼուրԿրթություն

«Scientific Computing with Julia language». անվճար դասընթաց՝ ուսանողների ու գիտնականների համար

Julia ծրագրավորման լեզու

«Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո մեկնարկում է անվճար դասընթացների շարքի հաջորդ՝ «Scientific Computing with Julia language» դասընթացը:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 25-ը լրացնել առցանց հայտաձևը:

Այս շարքի «Scientific Computing with Julia Language» դասընթացը կմեկնարկի հունիսի 27-ին։

Julia-ն գիտական հաշվարկների հզոր ծրագրավորման լեզու է, որն ապահովում է տվյալների մշակման բարձր արդյունավետություն և թվային հնարավորություններ՝ այն օգտակար դարձնելով հաշվողական գիտության և տվյալների մշակման համար: Բարձր արտադրողականությամբ հաշվարկային (HPC) համակարգերի հետ Julia-ն թույլ է տալիս օգտվել բաշխված, զուգահեռ հաշվարկներից և GPU-ի արագացումից: Այն ապահովում է հզոր և ճկուն միջավայր բարդ հաշվարկներն արդյունավետ իրականացնելու համար:

Դասախոսությունը կվարի ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ավագ գիտաշխատող Էմիլ Գազազյանը։

Մասնակցել կարող են բարձր կուրսի ուսանողները, ասպիրանտները և հետազոտող գիտնականները, ովքեր ունեն նախնական գիտելիքներ «Git» համակարգից և առանց խնդիրների կարողանում են ներբեռնել գիտական ծրագրեր։