ԳլխավորԼուր

Տեսանյութերի մրցույթ՝ Usanogh.am-ում. ժամկետը երկարաձգվել է

Սիրելի՛ ուսանողներ

Պատրաստեք եւ ուղարկեք կարճ՝ 2-4 րոպեանոց տեւողությամբ տեսահոլովակ «Ուսանողական» վերնագրով մեր էլհասցեին՝ editor@usanogh.am կամ ֆեյսբուքյան էջին։

Այն պետք է նկարահանված լինի բուհի (քոլեջի, ուսումնարանի) տարածքում եւ ուղեկցվի ձայնային ինչ-որ բացատրական կամ պատմողական տեքստով։ Կարող է լինել պարզապես զվարճալի երկխոսություն՝ ուսանողների, ուսանողների ու դասախոսների միջեւ։

Լավագույնները կհրապարակվեն Usanogh.amյութուբյան ալիքում, սոցիալական ցանցերում (Facebook, Instagram), կայքում։

Ամենաշատ հավանումը ստացած տեսանյութի հեղինակը կստանա 20 հազար դրամ պարգեւավճար։

Տեսանյութերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է 3 օրով՝ մինչեւ 2023թ. ապրիլի 13-ը ներառյալ։

Արդյունքները կամփոփվեն ապրիլի 16-ին, ժամը 18-ին։

Շտապեք 🙂