ԳլխավորԼուր

Սոցիալական հատուկ չվերթ՝ Վրաստանի ուսանողների համար

Եվս մեկ սոցիալական հատուկ չվերթ է նշանակված Վրաստանի ուսանողների համար` Թբիլիսի — Բուդապեշտ ուղղությամբ, տեղեկացնում է «Ալիք մեդիան»։  Սեպտեմբերի 8-ի չվերթից կարող են օգտվել Հունգարիայում և եվրոպական այլ երկրներում սովորելու մեկնողները։ Չվերթն իրականացնում է My Way Airlines ավիաընկերությունը։ Տոմսի արժեքը չպետք է գերազանցի 199 եվրոն։

Ուսանողների համար հատուկ չվերթներ են իրականացվել նաև հակառակ ուղղությամբ։ Կորոնավիրուսի պատճառով շատ ուսանողներ կառավարության աջակցությամբ կարողացել են հայրենիք վերադառնալ ու հեռավար շարունակել ուսումը։

Comment here