Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանում ժամանակավորապես դադարեցվել են 12 օդանավակայանի աշխատանքները: «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ սահմանափակումները գործելու են մինչև մարտի 2-ը:
Դրանք են.
Դոնի Ռոստով (Պլատով օդանավակայան), Կրասնոդար (Պաշկովսկի օդանավակայան), Անապա (Վիտյազևո օդանավակայան), Գելենջիկի օդանավակայան, Էլիստայի օդանավակայան, Ստավրոպոլի օդանավակայան, Բելգորոդի օդանավակայան, Բրյանսկի օդանավակայան, Օրելի օդանավակայան, Կուրսկի օդանավակայան, Վորոնեժի օդանավակայան, Սիմֆերոպոլի օդանավակայան:
Միևնույն ժամանակ չեղարկվել է ավելի քան 70 չվերթ մոսկովյան օդանավակայաններից դեպի երկրի հարավ: Մասնավորապես, չեղարկվել են չվերթները դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդոր, Սոչի, Անապա, Գելենջիկ, Սիմֆերոպոլ, Վոլգոգրադ, Աստրախան:
Իրադրությունը Դոնբասում սրվել է փետրվարի 17-ին։ Փետրվարի 19-ին ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդները համընդհանուր զորահավաքի հրամանագրեր ստորագրեցին ապա դիմեցին ՌԴ-ին՝ ճանաչման խնդրանքով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին դիմեց ռուսաստանցիներին և հայտարարեց ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու իր որոշման մասին:
Ժամեր առաջ էլ նա հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։