ԳլխավորԼուր

ՌԴ դպրոցների հիմնական խնդիրը՝ նոր ուսումնական տարում

Նոր սկսված ուսումնական տարում գլխավոր խնդիրը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում երեխաների զանգվածային կուտակումներն են դպրոցների մուտքերի մոտ՝ ջերմությունը չափելու պատճառով, հայտարարել է ՌԴ կրթության փոխնախարար Դմիտրի Գլուշկոն։ Նա կոչ է արել ծնողներին՝ մասնակցել սանիտարական միջոցառումների կազմակերպմանը։

Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի դպրոցներում դասերը սկսվել են առկա ձեւաչափով՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։ Մասնավորապես, մուտքի մոտ ստուգվում է աշակերտի ջերմությունը, հնարավորինս նվազեցված է աշակերտների տեղաշարժը դասարանից դասարան։

Հավելենք, որ Հայաստանի դպրոցներում նոր ուսումնական տարին մեկնարկում է սեպտեմբերի 15-ին (առաջին դասարանցիների համար՝ սեպտեմբերի 14-ին)՝ առկա ձեւաչափով։

Comment here