Հոկտեմբերի 23-24-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջին անգամ կազմակերպում է Youth Mediathon, որ ղեկավարում է Երիտասարդների ներգրավվման ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը՝ Ինստագրամի, Վիկիմեդիայի և «Վայներ» մեդիայի հետ համագործակցությամբ։
Այս միջոցառումը հնարավորություն կտա 16-24 տարեկան երիտասարդներին զարգացնել ստեղծագործելու իրենց հմտությունները, ծանոթանալ աշխարհում այլ ստեղծագործողների հետ և ստեղծել նյութեր, որ կպատմեն երիտասարդների խնդիրների մասին և կոգեշնչեն նրանց մասնակից լինել կորոնավիրուսից հետո նոր աշխարհի կերտմանը։
30-րոպեանոց վարպետության դասերը հասանելի կլինեն Voices of Youth հարթակներում բոլոր նրանց համար, ովքեր ուզում են սովորել և ստեղծել։ Ավելին՝ 60 հաջողակ դիմորդ կստանան հավելյալ հնարավորություն՝ առցանց մենթորություն մասնագետներից և նյութի հրապարակում Voices of Youth-ի պաշտոնական կայքում:
Երբևէ աշխատե՞լ եք ստեղծագործ մասնագետների հետ։ Եթե ոչ, ապա բաց մի թողեք այս հնարավորությունն ու գրանցվեք՝ լրացնելով հայտադիմումը այս հղմամբ։ Միայն թե ուշադիր եղեք՝ հանկարծ վերջնաժամկետը չանցնի․ այն սեպտեմբերի 15-ին է, տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ից:
Comment here
You must be logged in to post a comment.