ԳլխավորԼուր

«Իմ ուղերձն եմ հղում բոլոր հայ ուսանողներին…»

Այսօր ես իմ ուղերձն եմ հղում բոլոր հայ ուսանողներին, բոլոր երիտասարդներին, բոլոր նրանց, ովքեր ապրում են հզոր ու անվտանգ հայրենիք ունենալու պատգամով, ովքեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս կորցրեցին ամենաթանկ մարդկանց, իրենց ամենալուսավոր ընկերներին, ընդդիմության մայիսի 6-ի հանրահավաքում հայտարարեց ԵՊՀ ուսանողուհի Ե. Բաբայանը։

«Բոլոր նրանց, ովքեր ամուր կանգնած են մայր հողին ու պահանջատեր են իրենց հայրենակիցների թափած այրան եւ հայրենիքի կորստի համար։

Ես ունեի լուսավոր, ավագ ընկեր, ով ապրում էր Արցախ աշխարհով՝ իր Մատաղիսով։ Գեւորգը՝ մեր ֆանտաստիկը… Նա անմահացավ Շուշիի մատույցներում 2020-ի նոյեմբերի 7-ին։

Ես ուզում եմ, որ Գեւորգն ու մեր բոլոր հերոս տղաները վերեւից տեսնեն, որ իրենց տեսակը շարունակողները այստեղ կանգնած են, այստեղ են, պայքարում են եւ դեռ շատանալու են…»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում, մասամբ՝ մարզերում, բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։