ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում անցկացվում է համապետական ծառատունկ:
Ծառատունկի ընթացքում Լոռու («Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղ), Արագածոտնի («Արագածոտնի անտառտնտեսություն») և Սյունիքի («Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղ) մարզերում կտնկվի շուրջ 15 հա անտառ։
Համապետական ծառատունկին մասնակցում են նաև հասարակական և մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ: Մասնակիցները Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ստանում են անվճար տնկիներ: