ԳլխավորԼուր

«Կույրերը» բեմադրության առաջնախաղը՝ Վանաձորի թատրոնում

Մայիսի 6-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ ֆրանսիական սիմվոլիզմի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ բելգիացի դրամատուրգ Մորիս Մետերլինկի «Կույրերը» դրամայի բեմադրության առաջնախաղը։

Բեմադրիչը ԵԹԿՊԻ-ի այս տարվա շրջանավարտ Նարե Մարտիրոսյանն է, իսկ բեմադրության ղեկավարը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։

Ըստ Մետերլինկի փիլիսոփայական կոնցեպցիայի՝ գիտակցությունն ու տեսողությունը չեն կարող ճանաչելի դարձնել կյանքը, և նա մարդկության սիմվոլիստական կերպարը բացահայտում է «Կույրերը» դրամայում։

Լուսանկարները` Հրանտ Վարդումյանի