ԳլխավորԼուր

Աննա Կոստանյանը ԱԺ-ում հանդիպել է ուսանողների հետ

«Ապրիլի 23-ին Ազգային ժողովում հանդիպում ունեցա ՀՀ տարբեր բուհերի ուսանողների հետ»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր,  «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը:

«Գերակա նպատակս մեկն էր՝ հասկանալ, թե ուսանողությունը որքանով է ներգրավված եղել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունումից առաջ եղած քննարկումներին, ու արդյոք կա հետաքրքրվածություն երիտասարդության շրջանում: Ուրախությամբ պետք է արձանագրեմ այն իրողությունը, որ ուսանողներին խորապես մտահոգում է ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, նրանք չեն շարժվում անցյալի իներցիայով ու ակտիվ նախաձեռնողականություն են ցուցաբերում իրենց հուզող հարցերի լուսաբանման համար:

Սակայն կենսական անհրաժեշտություն կա, որ ապագայում ոլորտի առաջնային շահառուները դուրս չմնան օրենսդրական ցանկացած փոփոխությունների նախաձեռնության գործընթացից, ինչպես որ եղավ այս անգամ»,-նշվել է պատգամավորը:

Comment here