ԳլխավորԼուր

Ուսանողները հասան իրենց ուզածին. Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական տվեց

Բողոքի ակցիաներ Հնդկաստանում կրթության նախարարի հրաժարականի պահանջով

Հնդկաստանի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանը հրաժարական է տվել քննական նյութերի արտահոսքի գործի պատճառով երիտասարդների եւ ընդդիմության բողոքի՝ օրեր շարունակ տեւող ակցիաների ֆոնին, հաղորդում է Hindustan Times թերթը:

«Պրադհանը հրաժարական է տվել շաբաթ օրը NEET (բժշկության ընդունելության քննություն-խմբ.) նյութերի արտահոսքի պատճառով համազգային բողոքների ֆոնին», — գրում է պարբերականը:

Ավելի վաղ «Խավարասերների կուսակցության» առաջնորդ Աբհիջիթ Դիպկեն հայտարարել էր, որ բողոքի ցույցերն ամբողջ երկրում կշարունակվեն մինչև նախարարի հրաժարականը:

Times of India թերթի տվյալներով՝ անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 130 ոստիկան և 65 ուսանող: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է արագացված վարույթի հատուկ դատարանների ստեղծման մասին՝ հետաքննելու համար բժշկության ազգային ընդունելության քննության նյութերի արտահոսքի գործը ուսանողական զանգվածային բողոքների ֆոնին:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews