2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանվածներից 4640-ը ուսանողներ են, նրանցից 2116-ը ԼՂ-ում սովորել են բուհերում, 2524-ը՝ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։
Փետրվարի 16-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
2024 թ. հունվարի դրությամբ ՀՀ բուհերում սովորում է Արցախից տեղահանված 1897 ուսանող (այսինքն 229 ուսանող Հայաստանում դեռ չի շարունակում ուսումը-խմբ.)։
Մանրամասները՝ տեսանյութում։