ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկից. հաստատվել է մասնագիտությունների ցանկը

Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող ուսանողների վարձը կփոխհատուցվի աշխատավարձից վճարվող եկամտահարկից: Հիշեցնենք, որ համապատասխան նախագիծն ընդունվել էր Ազգային ժողովի կողմից այս տարվա մարտի 6-ին։

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ այն մասնագիտությունների ցանկը, որոնց վերաբերում է որոշումը։

Էկոնոմիկայի նախարարության առաջարկով ցանկում ներառվել է եւս 3 մասնագիտություն՝ Ագրոբիզնես եւ ֆինանսներ, Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա, Պարենամթերքի տեխնոլոգիա։

Comment here