ԳլխավորԼուր

Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ

Ուսանող կամավորները փրկարար ծառայությունում

ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները, համագործակցելով բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, մայրաքաղաքում գտնվող7 բարձրագույն ուսումնական հաստատություններում աջակցել են 247 ուսանողներից բաղկացած ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումների ստեղծմանը, հայտնում են ՆԳՆ-ից։

Ուսանողական կազմավորումների ուսուցման կազմակերպումը, ուսումնական ծրագրերի մշակումը, գործնական հմտությունների ձևավորումն ուսանողներին հնարավորություն են տալիս գիտելիքներ ձեռք բերել փրկարարական գործի վերաբերյալ, որոնք նրանք կարող են կիրառել ոչ միայն տեսական, այլ նաև գործնական մակարդակում։ Կազմավորումներում ընդգրկված ուսանողները զինվում են տարրական փրկարարական գիտելիքներով և անհրաժեշտության դեպքում կկարողանան աջակցել փրկարարական աշխատանքներին։

Ուսանող կամավորները փրկարար ծառայությունում
Ուսանող կամավորները փրկարար ծառայությունում

Միայն փետրվար ամսին մոտ 100 ուսանողի հետ անց են կացվել տեսական դասընթացներ «Հայաստանի ճարտարապետության և շինարարարության ազգային» և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական» համալսարաններում։

Ստեղծված ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներից երկուսը մարտ ամսին արդեն ներգրավվել են ԵՓՎ կողմից անցկացված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքում:

Նախատեսվում է ստեղծված ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումների խմբերը ներգրավել նաև ԵՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից անցկացվող տարեկան պլանով նախատեսված հատուկ տակտիկական այլ ուսումնավարժություններում ևս։

Ուսանող կամավորները փրկարար ծառայությունում
Ուսանող կամավորները փրկարար ծառայությունում

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ուսանողական կամավորական փրկարարական կազմավորման 35 ուսանողների հետ ծառայողների կողմից իրականացվել է «ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը» թեմայով տեսական դասընթաց, իսկ հրշեջ-փրկարարական ջոկատում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» ՊՈԱԿ-ի ուսանողական կամավորական փրկարարական կազմավորման  15 ուսանողների հետ՝ «Փրկարարական պարզ գործիքներ և սարքավորումներ» և «Անվտանգության պահպանումը փրկարարական աշխատանքներ իրականացնելիս» թեմաներով տեսական և գործնական դասընթացներ։

Ուսանող կամավորները փրկարար ծառայությունում
Ուսանող կամավորները փրկարար ծառայությունում