ԳլխավորԽճանկար

Ինչից են բողոքում ուսանողները ՌԴ-ում

Ուսանողական լսարան, Ռուսաստան

Ուսանողները բողոքում են անհիմն հեռացումներից, ուսման բարձր վարձավճարներից, հանրակացարաններում բնակության պայմաններից եւ ուսումնական հաստատությունների փակվելուց, որի պատճառով զրկվում են ուսման տեղից. 5 տարվա ընթացքում նրանցից ստացվել է գրեթե 300 դիմում, հայտարարել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան։

Սեպտեմբերի 7-ին Մոսկալկովան քննարկել է այս, ինչպես նաեւ երիտասարդների իրավական կրթությանն առնչվող հարցեր Կազանի դաշնային համալսարանի ռեկտոր Իլշատ Գաֆուրովի հետ հանդիպման ժամանակ։

Նա նաեւ տեղեկացրել է, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ ուսանողները բարձրացրել են քննությունների անցկացմանը, բուհերում պրակտիկայի կազմակերպմանը, անվճար տեղեր ընդունվելու հավասար պայմաններին առնչվող եւ նմանատիպ այլ հարցեր։

Comment here