ԳլխավորԼուրԿրթություն

ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում անդրադարձավ հեռակա սովորող ուսանողների աջակցության խնդրին

«Հեռակայում սովորող մի մեծ խումբ ուսանողներ հարց են բարձրացնում եւ պնդում են, որ իրենք մեծ հաշվով անարդար եւ խտրական վերաբերմունքի են արժանանում, քանի որ շատերը, նաեւ լավ սովորղներ, չեն կարողանում օգտվել այն ծրագրից, որը առաջարկում է կառավարությունը։ Արդյոք առկա է այլ լուծում կամ արդյոք մտածում եք որեւէ լուծում այս ուղղությամբ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախարար Հարությունյանին հարց ուղղեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից Գայանե Աբրահամյանը։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ի պատասխան նշեց, որ 14-րդ միջոցառումը նախատեսված է նաեւ հեռակա սովորողների համար՝ խորհուրդ տալով օգտվել նաեւ ցածր տոկոսադրույքով վարկերից։ Նախարարը խոստացավ Կենտրոնական բանկի նախագահի հետ քննարկել վարկերն արագ ձեւակերպելու հնարավորությունները։

Comment here