Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացած պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Շիրակի պետական համալսարանի «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության շրջանավարտ Արամ Գուրգենի Մուրադյանը, տեղեկացնում են բուհից
23-ամյա Արամ Մուրադյանը Շիրակի մարզի Կապս համայնքից էր։
Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արամ Մուրադյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։
Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։