ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարն անդրադարձավ ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելու հարցին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

Դիմումը հանձնվել է աշխատակազմ, ես խնդրել եմ, որ այն փոխանցվի, եւ մենք տեսնենք, թե այնտեղ ինչ առաջարկներ կան, մենք անպայման կքննարկենք դա եւ կանդրադառնանք, ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով երեկ ԵՊՀ ուսանողների՝ կառավարության աշխատակազմ հանձնված դիմումի վերաբերյալ հարցին։

«Ինչու չէ, նաեւ ուսանողների հետ առանձին քննարկում կունենանք, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ երեկ ԵՊՀ ուսանողները երթով շարժվել են կառավարություն եւ հանձնել դիմում՝ ուսման վարձերը որոշ չափով փոխհատուցելու վերաբերյալ խնդրանք-պահանջով։

Comment here