ԳլխավորԼուր

Որևէ ուսանողի վերաբնակեցնելու որոշում չի կայացվել. նախարարը՝ Զեյթունի հանրակացարանի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է Զեյթունի հանրակացարանի վերանորոգումը կազմակերպել ուսումնական տարվա ավարտից հետո։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զեյթունի հանրակացարանը կվերանորոգվի ուսումնական տարվա կեսից՝ անօթևան թողնելով շուրջ 200 ուսանողի։

«Զեյթունի հանրակացարանը գտնվում է շատ վատ վիճակում, և այնտեղ տարրական պայմաններ ապահովելու կարիք կա։ Նախարարությունը որևէ ուսանողի վերաբնակեցնելու որոշում չի կայացրել։ Ամբողջ գործընթացը կկազմակերպվի այնպես, որ նաև ուսանողների կեցության տեսանկյունից հնարավորինս հարմար տարբերակներ գտնվեն»,– ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։