ԳլխավորԼուր

Ձյուն է տեղում հանրապետության բոլոր շրջանների ավտոճանապարհներին

Ձյուն, ճանապարհ

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ ձյուն է տեղում հանրապետության բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին,տեղեկացնում են ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտից։

Առատ ձյան պատճառով փակ են Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Մերկասառույցի պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ։

Comment here