ԳլխավորԼուր

Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում

Ձյուն, ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։

Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։

Հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ։