Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։
Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։
Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի, Մաստարայի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին բուք է։
Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի մարզի Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի, Արագածոտնի մարզի Թալինի, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 145 բեռնատար։