ԳլխավորԼուր

ՀՀ որոշ ճանապարհներին մառախուղ է. տեսանելիությունը՝ 40-60 մետր

Մշուշ, մառախուղ, ճանապարհ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են. վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Անիի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: