ԳլխավորԼուր

Հայաստանի բազմաթիվ շրջաններում ձյուն է տեղում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մարտի 19-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի, Էջմիածնի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Կապանի, Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։

Տեղեկությունը հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):