ԱրցախԳլխավորԼուր

Հայ կրթական հիմնարկությունը փոխհատուցել է Արցախից բռնի տեղահանված 120 ուսանողների ուսման վարձերը

Հայ կրթական հիմնարկությունը փոխհատուցել է Արցախից բռնի տեղահանված 120 ուսանողների ուսման վարձերը

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված 120 ուսանողների ուսման վարձերը փոխհատուցվեց Հայ կրթական հիմնարկության կողմից, ովքեր Հայաստանի տարբեր բուհերում շարունակում են իրենց կրթությունը։

Ուսանողները ՀՀ կառավարությունից ստացել էին ուսման վարձի մասնակի փոխհատուցում, իսկ մնացած մասի պատասխանատվությունը Հայ Կրթական Հիմնարկությունը վերցրել է իր հոգածությանը։

Բռնի տեղահանումից հետո ՀԿՀ կառավարման խորհուրդը միաձայն որոշում է կայացրել, հիմնարկության կողմից իրականացվող կրթաթոշակային մրցույթից դուրս, հավելյալ կրթաթոշակներ հատկացնել հենց տեղահանված ուսանողներին։

Հայ կրթական հիմնարկությունը փոխհատուցել է Արցախից բռնի տեղահանված 120 ուսանողների ուսման վարձերը
Հայ կրթական հիմնարկությունը փոխհատուցել է Արցախից բռնի տեղահանված 120 ուսանողների ուսման վարձերը

«Մարտի 15-ին մեր կողմից կազմակերպված միջոցառումը հենց տեղահանված ուսանողների համար էր, ովքեր ծանոթացան Հայ կրթական հիմնարկության գործունեությանն ու կրթաթոշակային ծրագրի մանրամասներին։

Ի դեպ, այս պահին էլ կրթաթոշակային ծրագրում ընդգրկված են թվով 1400 ուսանողներ, որոնցից 85-ը արցախցի են։

Հիշեցնենք նաև, որ Հայ կրթական հիմնարկությունը որակյալ տեխնոլոգիական կրթության համար կրկին տեղահանված 100 ուսանողների տրամադրել է կրթաթոշակ Armenian Code Academy-ում սովորելու համար»,-հայտնում են ՀԿՀ-ից։

Հավելենք՝ մարտի 1-ի դրությամբ՝ ՀՀ բուհերում ուսանում է ԼՂ-ից բռնի տեղահանված 3800 ուսանող, հանրակրթական հաստատություններում սովորում է 17 000 աշակերտ։

Հայ կրթական հիմնարկությունը փոխհատուցել է Արցախից բռնի տեղահանված 120 ուսանողների ուսման վարձերը Հայ կրթական հիմնարկությունը փոխհատուցել է Արցախից բռնի տեղահանված 120 ուսանողների ուսման վարձերը Հայ կրթական հիմնարկությունը փոխհատուցել է Արցախից բռնի տեղահանված 120 ուսանողների ուսման վարձերը