ԳլխավորԼուր

Արցախցի 55 աշակերտ սովորում է Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին:

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Դպրոցի տնօրեն Արմենուհի Ասատրյանի խոսքով՝ դպրոցն ունի 127 աշակերտ, որոնց այս պահին միացել է արցախցի 55 աշակերտ: Շարունակական աշխատանքներ են տարվում համայնքում բնակություն հաստատած մյուս երեխաներին ևս դպրոց ներգրավելու ուղղությամբ: Համայնքապետարանի աջակցությամբ դպրոցն առաջիկայում կհամալրվի նոր գույքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել նոր աշակերտների կրթության շարունակականությունը: Ծաղկաձորի դպրոցում այս պահին արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված երեք մանկավարժ է աշխատում:

Արաքսիա Սվաջյանն այցելել է Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում սովորող արցախցի երեխաներին

Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, ծանոթացել աշակերտներին, զրուցել նրանց հետ, խոսել նրանց հիմնական խնդիրներից: Փոխնախարարը մասնավորապես հետաքրքրվել է՝ որտեղ են բնակվում երեխաները, ինչպես են կարողանում հասնել դպրոց, ունեն արդյոք դասագրքեր ու անհրաժեշտ պարագաներ:

Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է նաև Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում աշխատող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժների հետ:

Հանդիպմանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:

Հավելենք, որ Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 100 632: 6104 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոց։

Արցախցի աշակերտները Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում

Արցախցի աշակերտները Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում

Արցախցի աշակերտները Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում

Արաքսիա Սվաջյանն այցելել է Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում սովորող արցախցի երեխաներին

Արաքսիա Սվաջյան

Արցախցի աշակերտները Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում