ԳլխավորԼուր

Ամառային «ԳիտՍԵՐունդ» ճամբար՝ աշակերտների համար

Դպրոցական առարկայական օլիմպիադա

Շուտով մեկնարկում է 2022-ի ամառային «ԳիտՍԵՐունդ» ճամբարը։

«Միացե´ք մեր առկա ձևաչափով գիտական ճամբարին, եթե փոխադրվում եք 10-րդ կամ 11-րդ դասարան։

Գրանցվի´ր հիմա` https://forms.gle/KnHuVoYn7FAUUDMK9

Մասնակցելով ճամբարին` դուք կունենաք հնարավորություն.

• Բարելավելու ձեր գիտելիքները «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և ՏՀՏ առարկաներից,

• Մասնակցելու մասնագիտական կողմնորոշման հանդիպումներին և իմանալու նոր հնարավորությունների մասին,

• Հանդիպելու ԳՏՃՄ ոլորտում հաջողության հասած մարդկանց հետ,

• Ծանոթանալու և կապ պահելու աշակերտների և ուսուցիչների համայնքի հետ ողջ Հայաստանից

Ճամբարները տեղի են ունենալու հետևյալ քաղաքներում.

• Երևանում՝ հուլիսի 1 — 10

• Վաղարշապատում՝ հուլիսի 8 — 17

• Կապանում՝ հուլիսի 15 — 24

• Գյումրիում՝ հուլիսի 22 — 31

• Վանաձորում՝ հուլիսի 29 — օգոստոսի 7

• Իջևանում՝ օգոստոսի 5 — 14

Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 20-ը։

Մասնակցությունն անվճար է»,- նշված է ճամբարի ֆեյսբուքյան էջում։