Լուր

Դիլիջանում ընթանում է 10-րդ «Արմաթ» տեխնոճամբարը

«Արմաթ» տեխնոճամբար

Հուլիսի 19-28 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվում է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար: Հայաստանի բոլոր մարզերից մասնակիցները միավորվել են կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի և հայրենաճանաչողական արշավների շուրջ՝ ստանալու հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ ու թիմում աշխատելու փորձ։ Սա հետագայում նրանց հնարավորություն կընձեռի առավել համարձակ շարունակելու իրենց դասընթացները, հետագայում առավել ճկուն կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում։

Ճամբարում երեխաների առօրյան հագեցած է՝ ռոբոտաշինության մրցույթին նախապատրաստություն, «Ողջ մնալու արվեստի» վարժանքներ, առաջին բուժօգնության դասընթաց, լողի ու ֆուտբոլի առաջնություն ջոկատների միջև, ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր, քայլարշավ և այլն։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և մրցանակաբաշխությունը տեղի կունենա հուլիսի 27-ին։

Այս տարի «Արմաթ» տեխնոճամբարի իրականացման աջակիցներն են ԿԳՄՍ նախարարությունը, VMware, Adobe, ZCMC, «Մասիս» և ընկերությունները ու «Մոսկվայի տունը»: