Դարձի՛ր «Կանաչ խնձոր» ծրագրի մասնակիցը։
Եթե Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան համայնքներից ես ու 17-25 տարեկան, ցանկանում ես մասնակցել 3-օրյա վրանային ճամբարի, ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ բնության պահպանության, առաջին բուժօգնության և արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու մասին․․․
Ու եթե պատրաստ ես ստացածդ գիտելիքների մասին պատրաստել հետաքրքիր ու պատկերավոր նյութեր․․․
Ուրեմն անցի՛ր հղումով ու գրանցվի՛ր։
Վերջնաժամկետը հունիսի 28-ն է։ Շտապի՛ր։
Ճամբարները նախատեսվում են կազմակերպել հուլիսի 2-4-ը։
Մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցի միջոցով։
Comment here
You must be logged in to post a comment.