ԳլխավորԼուր

Ընդդիմությունը հունիսի 15-ին կբացի Ֆրանսիայի հրապարակը

Ընդդիմությունը հունիսի 15-ին կբացի Երևանի Ֆրանսիայի հրապարակը։

«Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը»,– «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք` մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ։