ԳլխավորԼուր

«Ժամը 8-ից վերսկսում ենք անհնազանդության ակցիաները»

«Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում ներկայացրեց վաղվա անելիքները.

«Առավոտյան ժամը 8-ից վերսկսում ենք անհնազանդության ակցիաները»,-ասաց նա ու հայտնեց, թե որտեղից են սկսվելու դրանք։

Ըստ այդմ` Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացիներն իրենց բողոքի ցույցերը սկսելու են Գարեգին Նժդեհի հրապարակից, Արաբկիրում` Կոմիտասի եկեղեցու մոտից, Ավանում` Աճառյան փողոցում գտվնող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտից, Էրեբունի վարչական շրջանում` Սասունցի Դավթի արձանի դիմացից, Նոր Նորքի 2-րդ զանգված՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից, Աջափնյակ վարչական շրջանում հասցեները երկուսը կլինեն` 15-րդ թաղամաս` Հանրապետական հիվանդանոցի դիմացի այգու մոտից և Լենինգրադյան փողոցից։ Ակցիաներ կմեկնարկեն նաև Ֆրանսիայի հրապարակից։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում, մասամբ՝ մարզերում, բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։