ԳլխավորԼուր

Երևանում առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Կարճ ժամանակով փակվել էր Գայի պողոտայի, Արշակունյաց պողոտայի՝ կրկեսի շենքի մոտակա, Կորյունի փողոցի՝ Աբովյանի փողոցի մոտակա, Աբովյան փողոցի՝ «Սաս» սուպերմարկետի մոտակա, Կասյան-Գյուլբենկյան հատվածները։

Կարմիրբերետավորներն արդեն սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։