ԳլխավորԼուր

Վաղը ժամը 8-ից Երևանում փողոցներ կփակվեն. Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը Երևանի Ֆրանսիայի հրապարակում ներկայացրեց վաղվա անելիքները.

«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»։

Սաղաթելյանը նշեց, որ այսօր բերան է ենթարկվել շուրջ 600 մարդ, ու Երևանի բաժիններում արդեն տեղ չկար։

«Վաղը պետք է ավելի կազմակերպված, ավելի մեծ թափով, առավոտյան ժամը 08։ 00-ին դուրս գանք փողոց»,– ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում, մասամբ՝ մարզերում, բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։