ԳլխավորԼուր

Ականի պայթյունի հետևանքով զինվոր է վիրավորվել. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարության շենքը

Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։