ԳլխավորԼուր

Հայաստանում 2-րդ անգամ կանցկացվի «Միսս ԱՊՀ — 2022» մրցույթը

Հունիսի 3-ից հունիսի 18-ը Հայաստանում կանցկացվի «Միսս ԱՊՀ- 2022» միջազգային գեղեցկության մրցույթը, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնել է «Միսս ԱՊՀ» մրցույթի կազմակերպիչ և հիմնադիր Նաիրի Մնացականյանը։

Հայաստան կժամանեն գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից (բացառությամբ Ադրբեջանի), ինչպես նաև Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից և Կուբայից։

«Միսս ԱՊՀ»-ն աշխարհի տարբեր երկրներից գեղեցկուհիներ է ընդունել Հայաստանում նաև 2017 թվականին։