Ալբանիայի ներկայացուցիչ Դրիտա Զիրին հաղթել է Վիետնամի Հոշիմին քաղաքում անցկացված «Միսս Երկիր–2023» մրցույթում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նույն մրցույթի «Միսս օդ» անվանակարգում հաղթել է ֆիլիպինցի Իլյանա Ադուանան, «Միսս ջուր» է դարձել Վիետնամի ներկայացուցիչ Դո Լան Անը, իսկ «Միսս Կրակ» ՝ թաիլանդցի Կորա Բլիալուլտը:
«Միսս Երկիրը» աշխարհի ամենախոշոր գեղեցկության մրցույթներից մեկն է՝ «Միսս Տիեզերք», «Միսս Աշխարհ», «Միսս Ինթերնեյշնլ» մրցույթների հետ միասին։