ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Միսս Տիեզերք-2024»-ը երազում է Հարվարդ ընդունվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Միսս Տիեզերք – 2024» Վիկտորյա Կյոր Թեյլվիգ

Վիկտորյա Կյոր Թեյլվիգը հաղթել է «Միսս Տիեզերք-2024» մրցույթում ՝ դառնալով առաջին դանիացին, ով նման տիտղոս է ստացել: 21-ամյա պրոֆեսիոնալ պարուհին առաջ է անցել 126 այլ մասնակիցներից և հաղթել Մեխիկոյում անցկացվող ամենամյա գեղեցկության մրցույթում:

Առաջին վիցե-միսս է դարձել Նիգերիայի, երկրորդը՝ Մեքսիկայի ներկայացուցիչը։

Վիկտորյա Կյորը ծնվել է 2003 թվականի նոյեմբերի 13-ին Դանիայում։ Արդեն դեռահաս տարիքից սկսել է մասնակցել գեղեցկության մրցույթներին։2021 թվականին երկրորդ տեղն Է զբաղեցրել «Միսս Դանիա» մրցույթում։ Հաջորդ տարի ստացել է «Միսս Գրանդ Դանիա» տիտղոսը և ընդգրկվել է «Միսս Գրանդ Ինթերնեշնլ»միջազգային մրցույթի 67 մասնակիցների լավագույն 20-յակում։

Վիկտորյան Դանիայի պարարվեստի չեմպիոն է և ունի մագիստրոսի կոչում բիզնեսի և շուկայավարման ոլորտում: Նա համատեղել է ուսումը ոսկերչության ոլորտում աշխատանքի հետ, ինչպես նաև ակտիվորեն զբաղվել է կամավորական գործունեությամբ ՝ նպաստելով բարեգործական նախագծերին և երիտասարդների իրավունքների պաշտպանությանը:

Այժմ Վիկտորյան երազում է ընդունվել Հարվարդ՝ իրավագիտություն ուսումնասիրելու համար։