ԳլխավորԼուր

Դանիայում այսօրվանից վերաբացվում են դպրոցներն ու մանկապարտեզները (տեսանյութ)

Դանիայում այսօրվանից վերաբացվում են դպրոցներն ու մանկապարտեզները, տեղեկացնում է euronews-ը:

Նշվում է, որ բոլոր ուսումնական հաստատությունները պատրաստ կլինեն սանիտարական նոր պայմաններին մինչեւ ապրիլի 20-ը։ Մասնավորապես, դպրոցները պարտավոր են ապահովել դասասեղանների միջև երկու մետր հեռավորություն, բժշկական մշտական հսկողություն, հիվանդության չնչին կասկածի դեպքում՝ երեխային տուն ուղարկել։

Շատ ծնողներ, սակայն, համաձայն չեն կառավարության որոշման հետ եւ հայտարարել են, որ չեն պատրաստվում իրենց երեխաներին ուղարկել դպրոց:

Վերջին տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակված է 6681 մարդ, գրանցվել է 299 մահվան ելք։

Comment here