ԳլխավորԼուր

Վարչապետի մոտ քննարկվել է ավարտական և ընդունելության քննությունների կազմակերպման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման հարցը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ: Նշվել է, որ այն մշակվել է՝ հաշվի առնելով մի շարք երկրների փորձը:

Ծավալված քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ:

Comment here