ԳլխավորԼուր

Կորոնավիրուսով վարակված 27 տարեկան կին է մահացել

Մայիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»:

***

Ժ.12.15-Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ 27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

«Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդ աղջկա առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,-նշել է խոսնակը:

Comment here