ԳլխավորԼուր

Մահացել է դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն

84 տարեկան հասակում մահացել է վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեն։, հայտնում է «Sputnik Գրուզիա»-ն։

Ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ 1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։

Կիկաբիձեի ամենահիշվող դերերից մեկը Վալիկո Միզինդարի կերպարն է Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում։ Այն էկրան բարձրացավ 1978 թվականին և արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։

Մի շարք հայտնի երգերի կատարող է՝ «Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն։