Այսօր՝ հունվարի 15-ին, մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Քիմիա»
«Ռուսաց լեզու»
738 դիմորդ հայտագրվել էր «Քիմիա», 131-ը՝ «Ռուսաց լեզու» հանձնելու համար։
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը։
Հաջորդ քննական օրը հունվարի 22-ն է։ Այդ օրը նախատեսված է քննություն «Օտար լեզուներ»-ից։